Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին
Sat, 25 Apr 2026 18:00:39 +0400

Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հարվածել է «Հզբոլլահի» թիրախներին, որոնք գտնվում են Լիբանանի հարավում՝ Դեյր էզ-Զահրանի, Քֆար Ռամանի և ալ-Սամիյա շրջաններում։
Նպատակային արձակիչները իրական սպառնալիք էին ներկայացնում Իսրայելի պաշտպանության բանակի ուժերի և Իսրայելի քաղաքացիական բնակչության համար, հայտնել է ՑԱԽԱԼ-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է գործել առաջնային պաշտպանական գծի տարածքում՝ վերացնելու Իսրայելի քաղաքացիական բնակչության և Իսրայելի պաշտպանության ուժերի համար սպառնալիքները։
Այս ամենը տեղի է ունենում Իսրայելի վարչապետ Նեթանյահուհի այն պնդման ֆոնին, որ իր երկիրն ու Լիբանանը մոտ է խաղաղության պատմական համաձայնագրին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ երկրների միջև հրադադարը կերկարաձգվի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր