Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

Փաշինյանն ու ՔՊ-ն միայն սաստկացնելու են թուրքահաճո հակահայկական գործողությունները․ պատմաբան

Փաշինյանն ու ՔՊ-ն միայն սաստկացնելու են թուրքահաճո հակահայկական գործողությունները․ պատմաբան

Sun, 26 Apr 2026 09:45:58 +0400


Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի գրում է

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ իսկ օրը Երևանում աղմկոտ բաքոսատոն (վաքխանալիա) կազմակերպելը, անշուշտ, թուրքական պատվեր էր՝ աննախադեպ հարձակում հայոց հիշողության, արժանապատվության, արժեքների, պետականության և առհասարակ հայկականության դեմ։

Պետք է գիտակցել, որ այսուհետև Փաշինյանն ու ՔՊ-ն միայն սաստկացնելու են թուրքահաճո հակահայկական գործողությունները, իսկ հունիսին կայանալիք «ընտրություններում» վերարտադրվելու դեպքում՝ անցնելու են Հայաստանը ամբողջությամբ թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու անզուսպ և համատարած քայլերի։ Հայաստանում վտանգված է հայկական ամեն ինչ։ Նրանք, ովքեր դա չեն հասկանում, ոչ միայն քաղաքականապես տհաս են, այլև հոգեպես թուլամորթ։

Մեզ բոլորիս ծանր ժամանակներ են սպասվում։ 2026 թվականը կարող է դառնալ ճակատագրական։

Բայց և՝ «Թե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է լինել մեր դեմ» (Հռոմեացիներ 8:31)։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեկվա բաքոսատոնին ներկա էր միայն ՔՊ-ն՝ իր մոտ 5–6-հազարանոց աղանդավորական զանգվածով

Երեկվա բաքոսատոնին ներկա էր միայն ՔՊ-ն՝ իր մոտ 5–6-հազարանոց աղանդավորական զանգվածով Sun, 26 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով