Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Ե՞վս մեկ մահափորձ․ Թրամփին ու Վենսին հազիվ են փրկել, վիրավորներ կան (տեսանյութ)(տեսանյութ)

Ե՞վս մեկ մահափորձ․ Թրամփին ու Վենսին հազիվ են փրկել, վիրավորներ կան (տեսանյութ)(տեսանյութ)

Sun, 26 Apr 2026 11:34:18 +0400


Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին, որի մասնակցում էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կրակոցներ են հնչել։ Թրամփին շտապ դուրս են բերել ընթրիքից։ Փոխնախագահը Վենսը ևս ներկա է եղել ընթրիքին, նրան ևս արագ տարհանել են։

Միջոցառումը, որն անցկացվում էր Washington Hilton հյուրանոցում, արագ ընդհատվել է հնչած կրակոցների պատճառով։ Գաղտնի ծառայության գործակալները՝ զինված հրացաններով, վազել են բեմ, որտեղ նստած է եղել Թրամփը։

Մինչ մյուս մասնակիցները, որոնք նստած են եղել նախագահությունում, հրահանգ են ստացել դեպի ներքև թեքվել և սկսել են մտնել սեղանի տակ, գործակալներն օգնել են ԱՄՆ նախագահին կանգնել, ապա նրան դուրս են բերել դահլիճից։

Կրակողը զինված է եղել որսորդական հրացանով և փորձել է ճեղքել անվտանգության օղակը։ Նա կրակել է Գաղտնի ծառայության աշխատակցի վրա, սակայն գնդակը դիպել է զրահաբաճկոնին։ Ավելի ուշ նրան ձերբակալել են․ պարզվել է, որ նա Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Քոուլ Թոմաս Ալլանն է։ Նա վիրավոր է, տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես հայտնում է CNN-ը, ԱՄՆ նախագահը և նրա վարչակազմի մյուս անդամներն անվտանգ են, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելի ԱԱԾ ղեկավարը «բադիկ է» անվանել Թրամփին

Իսրայելի ԱԱԾ ղեկավարը «բադիկ է» անվանել Թրամփին Wed, 08 Apr 2026 21:30:56 +0400 Իսրայելի Ազգային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով