Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

Թրամփի մասնակցությամբ կրակոցների ժամանակ Ուկրաինայի դեսպանը թաքնվել է սեղանի տակ

Թրամփի մասնակցությամբ կրակոցների ժամանակ Ուկրաինայի դեսպանը թաքնվել է սեղանի տակ

Sun, 26 Apr 2026 15:30:46 +0400


ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Ստեֆանիշինան «հերոսական» կադրեր է ներկայացրել Վաշինգտոնից` Թրամփի մասնակցությամբ կրակոցների վայրից։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել։ Նախագահը և առաջին տիկինը բոլորը լավ են։ Նրանց բախտը բերեց, ովքեր ուկրաինացիների հետ էին։ Կրակողը չեզոքացվել է, երբ փորձել է ներխուժել սենյակ»,- գրել է նա։
Թե «ուկրաինացիների հետ» եղածները «բախտն ինչով է բերել», դժվար է ասել: Համենայնդեպս ինչպես դեսպանը, այնպես էլ նրա հոտ եղածները ընդամենը ծիծաղելի վիճակում են. Ստեֆանիշինան լուսանկարում հատակին է` սեղանի տակ թաքնված: Այն դեպքում, երբ հյուրերի մեծ մասը, այդ թվում` կանայք, այն էլ` դեսպանի հարեւանությամբ մնացել է իրենց սեղանների։ Այսպես թե այնպես, Ստեֆանիշինան պատերազմող երկիր է ներկայացնում: Լավ, ասենք ինքը վախկոտ է: Բայց գոնե չէ՞ր մտածում հանուն իր երկրի այդ վախերը զսպելու մասին: Մինչդեռ շտապել է այդ կադրերն անձամբ հրապարակել` ամբողջականացնելով իր խայտառակությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տարվա ուսուցիչը՝ օրվա ահաբեկի՞չ․ Թրամփի ընթրիքի ժամանակ կրակողը ցուցմունք է տվել

Տարվա ուսուցիչը՝ օրվա ահաբեկի՞չ․ Թրամփի ընթրիքի ժամանակ կրակողը ցուցմունք է տվել Sun, 26 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով