Յանդեքս տաքսի էի վարում, ուղևորները մեծամասամբ «խորոված փարթիի»  մասնակիցներ էի, պատմեմ պատմություններից մեկը

Յանդեքս տաքսի էի վարում, ուղևորները մեծամասամբ «խորոված փարթիի»  մասնակիցներ էի, պատմեմ պատմություններից մեկը

Sun, 26 Apr 2026 17:45:19 +0400


Արցախցի Վիտալի Պետրսյանը գրում է․

«Երեկ Յանդեքս տաքսի էի վարում և մի քիչ ավելի ուշադիր էի ուղևորների պահվածքի նկատմամբ, որովհետև մեծամասամբ «խորոված փարթիի» մասնակիցներ էին, ցանկանում էի ուղղակի ինքս ինձ համար հասկանալ նրանց հոգեբանությունը: Պատմեմ պատմություններից մեկը: Առինջից պատվեր եմ ստանում դեպի Մաշտոցի պողոտա: Ուղևորներս երեք հոգի են՝ մի կին և երկու երիտասարդ տղա: Տղաներից մեկը պատմում է, որ մարզից է գալիս, և վարորդը անընդհատ ճանապարհին կանգնում ու օգնում էր օգնության կարիք ունեցող մարդկանց: Եվ օրինակներ է բերում, թե ինչպես վարորդը օգնեց մոլորված ռուս զբոսաշրջիկներին գտնել ճանապարհը, ինչպես օգնեց անսարք մեքենայի վարորդին սարքել մեքենան և վերջում էլ իր համարը տվեց, թե հասնես տեղ, զանգիր, որ հանգիստ լինեմ: Պատմում է այնպիսի տոնով ու առոգանությամբ, ձայնի մեջ արհամարհանքի շեշտ, որ ոչ թե զարմացած է, այլ իր համար անընդունելի է մարդկանց օգնելը, ուղղակի մարդ լինելը և վերջում էլ ավարտում է իր պատմությունը անասնական քրքիջով: Լսում էի անկախ ինձնից և զզվանքի զգացողությունը համակում էր մարմինս, որը չէի կարողանում թաքցնել: Հասել ենք այն կետին, որ մարդուն վայել արարքը զարմացնում ու քննադատության է արժանանում արդեն կաստաների բաժանված հայ հասարակության մեջ: Իսկ այս հասարակության ամենաստորին կաստան այն նման մարդիկ են, որոնց կյանքի միակ նպատակը ուտելն ու կերածը մարսելն է: Եվ ովքե՛ր էին երեկ փարթիի մասնակիցները, եթե ոչ նման մտածելակերպով մարդիկ, որոնց համար արժեքները միայն իրենց մարմնից ծորացող հեղուկներն են: Քաղաքացու օր, այն քաղաքացու, որ երբեմնի հպարտ Հայաստանից ու հայից թողեց միայն փոշին, թողեց մի տարածք, որտեղ խրախուսվում է միայն բարոյազկրությունը, անպատիվ կյանքով ապրելը և լափակերությունը: Դե՛ զըխկրտվեք»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Լռությունը կամ մեղմ բառապաշարը դառնում են համակրանքի կամ անտարբերության նշան

«Հրապարակ»․ Լռությունը կամ մեղմ բառապաշարը դառնում են համակրանքի կամ անտարբերության նշան Fri, 01 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով