Փաշինյանը, նույնիսկ, հանցագործության զոհերին է բաժանում յուրայինների և օտարների․ փաստաբան

Փաշինյանը, նույնիսկ, հանցագործության զոհերին է բաժանում յուրայինների և օտարների․ փաստաբան

Sun, 26 Apr 2026 20:23:52 +0400


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հանցագործության զոհերին է բաժանում յուրայինների և օտարների. մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի ընտանիքին պետության կողմից՝ բոլորիս հարկերի հաշվին տրամադրվել է 30 միլիոնական ՀՀ դրամ, իսկ իր շարասյան ավտոմեքենայի վրաերթի հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի ընտանիքին, որպես հանցագործության հետևանքով պատճառված, քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա նյութական վնաս, մինչև օրս ոչ մի լումա չի հատկացվել։ Իսկ տուժողի իրավահաջորդի գույքային հայցը բավարարվել է մասնակի, ինչը նույնպես հատուցված չէ…։

Հ.Գ. Տուժողի իրավահաջորդն այս ամենը չի կարևորում, ընդամենը ցանկանում է անխտիր պատասխանատվություն և խիստ պատիժ՝ իր աղջկա մահվան համար մեղավոր բոլոր անձանց համար, բայց փաստը պետք է արձանագրել։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյոբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքվում հրճվում են` Փաշինյանը «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործեց

Բաքվում հրճվում են` Փաշինյանը «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործեց Sat, 25 Apr 2026 14:45:47 +0400 Ցավալի է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով