Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Հանրային միջոցառումներին կներկայանա զրահաբաճկոնով

Հանրային միջոցառումներին կներկայանա զրահաբաճկոնով

Mon, 27 Apr 2026 20:00:31 +0400


Սպիտակ տանը քննարկվում է այն հարցը, թե արդյոք արդեն անհրաժեշտություն կա, որ նախագահ Դոնալդ Թրամփը սկսի զրահաբաճկոն կրել հանրային միջոցառումների ժամանակ։ Վարչակազմը դրա անհրաժեշտությունը տեսնում է՝ Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների հետ հանդիպման ժամանակ Թրամփի դեմ իրականացված հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Հիշեցնենք, որ Թրամփի դեմ մահափորձը կատարվել էր ապրիլի 25-ին՝ Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների ընկերակցության ընթրիքի ժամանակ։ Վիրավորվել էր նախագահի անվտանգությունն ապահովող Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը։ Կրակոցների հեղինակը 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենն էր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հրաձգություն՝ ծննդյան տարեդարձի երեկույթի ժամանակ․ կան տուժածներ

Հրաձգություն՝ ծննդյան տարեդարձի երեկույթի ժամանակ․ կան տուժածներ Tue, 29 Sep 2026 22:00:34 +0400 Զանգվածային հրաձգություն …