Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

Վախ եւ տեռոր

Վախ եւ տեռոր

Tue, 28 Apr 2026 09:00:20 +0400


Իշխանության եկած օրվանից պառակտում, թշնամանք մտցնես, մեկ մի թիմի դեմ անթույլատրելի լեքսիկոնով հայտարարություններ անես, մեկ` մյուսի, ոչ մի արժեք ու սրբություն չթողնես անաղարտ մնա` ո՛չ Արցախ ու ղարաբաղյան շարժում, ո՛չ պատմական հայրենիք ու ցեղասպանության խորհուրդ, ո՛չ Արարատի սիմվոլ ու բանակի հանդեպ հարգանք:

Զինվորականներին մեղադրես հայրենիքին դավաճանելու մեջ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներին` պետությունը թալանելու, նույնիսկ Բաքվի բանտերում գտնվող կամ անտուն մնացած հայրենակիցներիդ չխնայես: Գաս հասնես 2026 թվական եւ նորից փորձես պառակտելով ու ատելությամբ, մարդկանց ցածր կրքերն օգտագործելով` վերընտրվել:

Փորձես քեֆ-ուրախություններով, շոու-բեմականացումներով մարդկանց ներշնչել, որ ամեն ինչ լավ է երկրում, որ տիրապետում ես իրավիճակին եւ կայուն զարգացում ես ապահովել: Մինչդեռ ամեն քայլափոխի, ամենուր ավերածություններ են. ասֆալտը քանդվում է, տրանսպորտը չի բավարարում, խցանումներից մարդիկ խելագարվում են, հեղուկ գազի գինը թռել է: Թրիփփի մասին մոռացվել է, Ադրբեջանը շարունակում է սպառնալ, անգամ պահանջում է ապրիլի 24-ին թուրքական դրոշ այրած երիտասարդների նկատմամբ քրեական գործեր հարուցել: Բանտերը լեփ-լեցուն են, քաղբանտարկյալների թիվը չի նվազում:

Ընտրական խախտումների անվան տակ ընդդիմությանը թույլ չեն տալիս քարոզչություն անել, իսկ «Իմ քայլը» ոչ միայն շարունակում է բարեգործությունը, այլեւ իր խախտումները մատնացույց անողի դեմ քրեական գործ հարուցելու «պատվեր» է իջեցնում:

Նիկոլ Փաշինյանն էլ, մարզերն ընկած, կառավարության ղեկավարի դիրքն օգտագործելով, ոչ միայն օրենք է խախտում, որ հունիսի 7-ին վերընտրվի, այլեւ վախի ու տեռորի այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ նախկիններն ուղղակի երանի կտային:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԺԲ-ն կոչ է անում քաղաքացիներին՝ հիշել, որ ընտրությունները նաև արժեքային ընտրություն են

ԱԺԲ-ն կոչ է անում քաղաքացիներին՝ հիշել, որ ընտրությունները նաև արժեքային ընտրություն են Thu, 30 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով