Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

Դավիթ Տոնոյանը՝ Կանդազի մասին

Դավիթ Տոնոյանը՝ Կանդազի մասին

Tue, 28 Apr 2026 13:36:27 +0400


Դատարանի բակում լրագրողները հարց են ուղղել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա ճանաչում է Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին:

Տոնոյանը հաստատել է, որ ճանաչում է Ավանեսյանին, սակայն նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում նրա գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չունի։ Միևնույն ժամանակ, նախկին նախարարը ընդգծել է, որ Ավանեսյանին ճանաչում է որպես պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի բարձր մակարդակի ղեկավար։
«Իրեն ճանաչում եմ որպես մեր պաշտպանական բանակի հատուկ նշանակության ստորբաժանումներից մեկի լավագույն ղեկավար»,- ասել է Տոնոյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից Wed, 08 Jul 2026 …