18 տարեկան երեխաներին սահման տանել չի կարելի
Tue, 28 Apr 2026 13:42:50 +0400

Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է բանակում ծառայության և երիտասարդների ներգրավվածության թեմային։
Նա նշել է, որ Եռաբլուր զինվորական պանթեոնի մասին մտածելիս միշտ ծանր զգացողություններ է ունենում՝ ընդգծելով, որ դեռահաս, անփորձ երիտասարդներին չպետք է ուղարկել առաջնագիծ։ Ծառուկյանի խոսքով՝ 18-ամյա զինվորները չունեն բավարար փորձ և պատրաստվածություն, ուստի ավելի արդյունավետ կլինի ունենալ փոքրաթիվ, բայց պրոֆեսիոնալ և փորձառու պայմանագրային զինծառայողներ, քան մեծաթիվ, սակայն անփորձ զորակազմ։
Քաղաքական գործիչը նաև վստահություն է հայտնել իր ասածների իրականացման վերաբերյալ՝ նշելով, որ ունի անհրաժեշտ կապեր և հնարավորություններ տարբեր երկրներում՝ սկսած ԱՄՆ-ից մինչև եվրոպական և այլ պետություններ։ Նրա խոսքով՝ ճիշտ կազմակերպման և համագործակցության դեպքում հնարավոր է լուծել ցանկացած խնդիր և հասնել այնպիսի արդյունքների, որոնք կնպաստեն մարդկանց կյանքի բարելավմանը և լավատեսության աճին։
Ծառուկյանը շեշտել է, որ իր համոզմամբ չլուծվող հարցեր գոյություն չունեն, և ճիշտ մոտեցման դեպքում հնարավոր է ապահովել դրական փոփոխություններ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր