Պահանջել է հրապարակել «թռչող ափսեների» մասին տեղեկատվությունը
Tue, 28 Apr 2026 19:00:43 +0400

Ամերիկացի հանրապետական կոնգրեսական Թիմ Բրեչեթը պահանջել է, որպեսզի ամերիկյան դաշնային կառավարությունը հրապարակի այսպես կոչված «թռչող ափսեների» մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Համաձայն հաղորդման, սկեպտիկները հաճախ են հայտարարում, որ ՉԹՕ-ները ավելին չեն, քան ամերիկյան ուժային կառույցների գաղտնի տեխնոլոգիական մշակումները։ Նմանատիպ մշակումներ ունեն նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը։ Սակայն, եթե չինացիներն ու ռուսները նման ապարատներ ունենային, ապա վաղուց արդեն կիրառած կլինեին։
Կոնգրեսականի կարծիքով, նման ապարատներ չեն կարող լինել ամերիկյան, քանի որ այդ դեպքում անիմաստ էր, որ ամերիկացի զինվորականները պայքարեին դրանց դեմ։ Բրեչետը, անանունության սկզբունքով ասել է նաեւ, որ մի ամերիկացի ծովակալ պատմել է մի ստորջրյա ապարատի մասին, որն ունեցել է մեծ չափսեր եւ կարողացել է զարգացնել մինչեւ 300 կմ/ժամ արագություն։ Նման հնարավորության ստորջրյա ապարատ ամերիկյան զինուժի տրամադրության տակ, ըստ հանրապետական կոնգրեսականի, պարզապես չկա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր