Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Աշխատանքից ազատել են սկանդալի պատճառով

Աշխատանքից ազատել են սկանդալի պատճառով

Tue, 28 Apr 2026 22:00:38 +0400


Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարությունում պաշտոնանկ է արվել Ռադիացիոն եւ Քիմիական անվտանգության դեպարտամենտի ղեկավար Էնդրյու Հագը։ Համաձայն պաշտոնական մեկնաբանության, վերջինս ծանոթությունների հավելվածով ծանոթացել է մի կնոջ հետ եւ նրան հայտնել է տեղեկություններ, որոնք եղել են «խիստ գաղտնի» գրիֆի ներքո։ «Նա այլեւս այստեղ չի աշխատելու»,- պաշտոնանկության մասին CBS-ին արած իր մեկնաբանության մեջ հայտարարել է Փիթ Հեգսեթը։

Նշենք, որ դեպքի մասին գրել էր նաեւ լրագրող Ջեյմս Օ՛Կիֆը։ Հերթական ասուլիսներից մեկի ժամանակ այդ մասին հարց էր ուղղվել նախարար Հեգսեթին, ով էլ մանրամասնել էր, որ Հագը ազատվել է աշխատանքից։ Հեգսեթը ընդգծել էր, որ իրենք շատ լուրջ են վերաբերվում գաղտնի տեղեկությունների հանդեպ հասանելիություն ունեցող պաշտոնյաների՝ աշխատանքային կարգապահությանն առնչվող հարցերին, քանի որ ցանկացած արտահոսքը կարող է սպառնալիքներ ստեղծել ամերիկյան ազգային անվտանգության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Իրական Հայաստանի իրական քաղաքը»

«Իրական Հայաստանի իրական քաղաքը» Mon, 28 Sep 2026 15:15:52 +0400 ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ …