«Փոքր» երկիր Հայաստանն իր տեղն ունի համաշխարհային տնտեսության մեջ․ «Միասնության թևերի» թեկնածու Արմեն Եղիազարյան
Tue, 28 Apr 2026 22:25:51 +0400

Մենք հավատում ենք, որ Հայաստանը, որը համապատասխանում է «փոքր» երկրի չափորոշիչներին, կարող է իր տեղը գտնել համաշխարհային շուկայում։ Մենք հեծանիվ չենք հորինելու, աշխարհում բազմաթիվ հաջողված օրինակներ կան՝ Էստոնիա, Քաթար, Լյուքսեմբուրգ, Սինգապուր։ Այս մասին ասել է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը՝ խոսելով իրենց քաղաքական ուժի տնտեսական ծրագրի մասին։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փոխել Հայաստանի տնտեսության տրամաբանությունը, այսինքն՝ սպառողի փոխարեն կառուցելու ենք արտահանելի տնտեսություն, զարգացնեուլ գիտությունը և ունենալ տրանսպորտային համակարգեր։
Խոսելով երկրի լոգիստիկ համակարգի զարգացման մասին՝ տնտեսագետը շեշտել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Հայաստանին չի տալու լիարժեք տրանսպորտային ինտեգրում։
«Մենք իրականացնելու ենք Հայաստանի տրանսպորտային կոմունիկացիաների ռազմավարությունը՝ հիմնված երեք փոխկապակցված առանցքների վրա՝ «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղի, «Հյուսիս–Հարավ» երկաթուղի և «Արևելք–Արևմուտք» հաղորդակցական հայեցակարգ։ Սրանց շուրջ մենք ստեղծելու ենք արդյունաբերական գոտիների համազգային ցանց՝ Սյունիքից մինչև Տավուշ, Աշոցքից մինչև Արմավիր»,- ասել է Արմեն Եղիազարյանը։
Նա անդրադարձել է նաև ծրագրի իրականացման ժամկետներին և TRIPP-ի տնտեսական նշանակությանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր