Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

Անազնիվ պայքար

Անազնիվ պայքար

Wed, 29 Apr 2026 09:00:27 +0400


Այս ընտրություններն ավելի ու ավելի շատ են նմանվում մի մրցակցության, որտեղ ռինգ դուրս եկած բռնցքամարտիկներից մեկի ձեռքերը կապել են եւ ասում են` կռվեք, կամ` վազքի մրցույթին մասնակցողներից մեկի ոտքերն են կապել ու ասում են` տեսնենք ով շուտ կհասնի ֆինիշին:

Անազնիվ մեթոդներով պայքար է հիշեցնում խորհրդարանական ընտրությունների այս փուլը: Իշխանությունը, օգտվելով հանրային միջոցներից կազմված պետական բյուջեից, ընտրակաշառքի դասական օրինակներ է ցուցադրում. կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացում, առողջապահության ապահովագրություն, տարբեր արտոնյալ վարկերի տրամադրում, տույժ-տուգանքների ներում: Եվ շահառուները չեն էլ գիտակցում, որ դա լավություն չէ, այլ մեր՝ բոլորիս վճարած հարկերից է արվում:

Ընտրակաշառքի մյուս ձեւերն էլ վատը չեն` փառատոներ, համերգներ, ասֆալտ, մանկապարտեզներ: Նորից պետական բյուջեից կամ իշխանությանը կցված օլիգարխների մեկենասությամբ: Սրան զուգահեռ՝ նաեւ ստի, վախի ու շանտաժի մեթոդներն են գործի դրվել. ով դրսից եկավ ընտրելու, «Զվարթնոցում» կձերբակալվի, ինչը բացահայտ կեղծիք է եւ անիրականանալի: Մենք չընտրվենք` պատերազմ կլինի. նորից կեղծիք է եւ խաբեություն:

Եվ ամենակարեւորը` Նիկոլ Փաշինյանի սիրելի գործիքն է լիարժեք աշխատում. բռնել, կալանավորել, քրեական գործեր հարուցել, նախընտրական փուլում ընդդիմության շարքերից կարեւոր դերակատարում ունեցող մարդկանց մեկուսացնել` ահուսարսափ տարածելով մյուսների շրջանում:

Մի պարզ արտահայտությունը դարձնել քրեական հետապնդման պատճառ` իբրեւ թե բարեգործության արգելքը խախտելու համար: Իսկ այդ նույն ժամանակ «Իմ քայլը» հիմնադրամն անխոչընդոտ գործում է, եւ հիմնադրամի նախագահը` վարչապետի կինը, այդ մասին խոսողներին մեղադրում է իրեն խոշտանգելու մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը…

Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը… Tue, 21 Apr 2026 23:27:46 +0400 Մի անգամ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով