Չորեքշաբթի , 27 Մայիսի 2026

Քաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա․ Նաիրի Սարգսյան

Քաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա․ Նաիրի Սարգսյան

Wed, 29 Apr 2026 11:10:18 +0400


«Քաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա։ Օրինակ, չի կարելի հայտարարել «քանի հնարավոր է համատեղել»։ Միգուցե ճիշտ է միտքը, բայց ի՞նչ մեսիջ է տրվում գործընկերներին կամ ռազմավարական դաշնակցին։ Ասում են՝ դե քանի կարողանում ենք ձեզանից օգտվել, կօգտվենք, հենց հասկանանք, որ կամ-կամ-ի առաջ եք կանգնեցնում մեզ, կթողնենք և կգնանք, կամ միգուցե, մնանք։ Նման պարագայում անվստահելի գործընկերոջ համբավ ես ձեռք բերում, և դրան իհարկե հաջորդում են որոշակի գործողություններ․ խմիչքի արտահանման հետ կապված, տարբեր ապրանքատեսակների արտահանման հետ կապված՝ գյուղատնտեսական նշանակության, սերտիֆիկացումների, ստանդարտների համապատասխանության և այլն», – նշել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Իրավիճակը դիտավորյալ են սրում

«Հրապարակ». Իրավիճակը դիտավորյալ են սրում Tue, 26 May 2026 11:15:43 +0400 «Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի շնորհապետական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով