Նրանց համար Նիկոլի աթոռը շատ ավելի թանկ է
Wed, 29 Apr 2026 13:02:30 +0400

Եվրամիության քաղաքական մոտեցումների վերաբերյալ քննադատական հայտարարությամբ է հանդես եկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց անցկացվող ակցիայի ընթացքում։
Պատգամավորի խոսքով՝ եվրոպական կառույցների համար քաղաքական շահը հաճախ ավելի առաջնային է, քան մարդու իրավունքների պաշտպանությունը։ Նրա գնահատմամբ՝ ներկայում եվրոպական քաղաքական շրջանակներում գերակշռում են հենց այդ շահերը, ինչի արդյունքում նախընտրություն է տրվում այնպիսի իշխանությունների հետ համագործակցությանը, որոնք կարող են համապատասխանել իրենց նպատակներին։
Մկրտչյանը նաև նշել է, որ նման մոտեցումը կարող է բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար՝ ազդելով երկրի ինքնության, ազգային առաջնահերթությունների և պատմական հարցերի նկատմամբ վերաբերմունքի վրա։
«ԵՄ-ի համար Նիկոլի աթոռը շատ ավելի թանկ է, քան մարդու իրավունքը»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր