Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

Ինչ վտանգներ է պարունակում ցավազրկողների չափից դուրս շատ ընդունումը

Ինչ վտանգներ է պարունակում ցավազրկողների չափից դուրս շատ ընդունումը

Thu, 30 Apr 2026 00:00:35 +0400


Ցավազրկող դեղամիջոցների առանց վերահսկման եւ չափից դուրս շատ ընդունումը կարող է լուրջ սպառնալիքներ առաջացնել մարդու առողջության համար։ Ռուս մասնագետ Տատյանա Գոլովչանսկայան նշել է, որ առանց մասնագետի նշանակման ոչ ստերոիդային ցավազրկող դեղորայքով ինքնաբուժությունը կարող է բերել խոցային հիվանդությունների։ Դա հատկապես կարող է լինել չափից դուրս շատ «Իբուպրոֆեն» խմելուց։ «Առաջին հայացքից ամեն բան պարզ է ու տագնապների առիթ չի տալիս․ խմեցիր դեղահաբը, ցավը նահանջեց, ամեն բան նորմալ է։ Սակայն ժամանակի ընթացքում այն կարող է դառնալ սովորություն, երբ մարդը պարզապես դեղահաբով է «օգնում» օրգանիզմին։

Դա կարող է դառնալ մշտական եւ վատ է»։ Ժամանակի ընթացքում դա օրգանիզմի համար դառնում է ավելորդ ծանրաբռնվածություն եւ օրգանիզմը կարող է տարբեր նեգատիվ երեւույթներով արձագանքել դրան։ Կարող են առաջանալ ստամոքսային խոցեր, աղեստամոքսային արյունահոսություններ։Խնդիրն այս դեպքում՝ ոչ թե դեղամիջոցն է, այլ ընդունման կանոններին չհետեւելը։ Մասնագետը խորհուրդ է տալիս դեղ ընդունելիս ուշադիր լինել ոչ միայն ցուցումներին, այլ նաեւ՝ հակացուցումներին, թույլատրելի ժամկետներին ու դոզաներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Դոլարը սահում է, դրամը՝ ուժեղանում․ ի՞նչ կա տատանումների հետեւում

«Հրապարակ». Դոլարը սահում է, դրամը՝ ուժեղանում․ ի՞նչ կա տատանումների հետեւում Tue, 18 Aug 2026 10:15:25 …