Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով

«Հրապարակ»․ Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով

Fri, 01 May 2026 08:30:52 +0400


Մեր տեղեկություններով՝ այսօր մի խումբ արցախցիներ՝ պատգամավոր Դավիթ Գալստյանի նախաձեռնությամբ, Եռաբլուր պանթեոնում զոհվածների շիրիմների մաշված եւ պատռված դրոշները մտադիր են փոխել նորերով:

Նախ դրոշները օրհնելու արարողություն կարվի Եռաբլուրի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովհաննեսի կողմից, ապա հրավիրված տասնյակ ծնողների, հարազատների հետ կփոխեն նրանց զավակների շիրիմների դրոշները, սակայն խոսքը 200-250 դրոշի մասին է։ Որպեսզի նախաձեռնողներին չմեղադրեն փիառ անելու մեջ, կհայտարարեն, որ դրոշներն ի պահ են թողնում եկեղեցում, ովքեր կցանկանան, թող վերցնեն:

Մեզ ասացին, որ ֆինանսական ծախսերը հոգացող անձը ցանկացել է անանուն մնալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի քիչ էլ ու կփոխեն մեր երկրի անունը, պատմությունն արդեն փոխում են

Մի քիչ էլ ու կփոխեն մեր երկրի անունը, պատմությունն արդեն փոխում են Wed, 03 Jun …