Չորեքշաբթի , 27 Մայիսի 2026

Կանգնած ենք կարևոր ընտրության առաջ՝ ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել․ Նաիրի Սարգսյան

Կանգնած ենք կարևոր ընտրության առաջ՝ ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել․ Նաիրի Սարգսյան

Fri, 01 May 2026 11:55:59 +0400


Մայիսի 1-ն աշխատավորի օրն է՝ մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով պահում ու առաջ են տանում մեր երկիրը։ Այն օրն է, երբ պետք է առանձնահատուկ կարևորել ոչ միայն աշխատանքի արժեքը, այլև աշխատող մարդու իրավունքներն ու արժանապատիվ կյանքը։

Աշխատանքը պետք է լինի ոչ միայն ապրուստի միջոց, այլև ինքնաիրացման, կայունության և արժանապատիվ կյանքի հիմք։ Սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ պաշտպանված են աշխատողի իրավունքները, երբ գործում են արդար պայմաններ, և երբ յուրաքանչյուր ոք վստահ է, որ իր աշխատանքը գնահատվում է։

Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ առաջնային են անվտանգությունը, հարգանքը և արդար վարձատրությունը։ Որտեղ չկա շահագործում, կա հնարավորություն զարգանալու, առաջ շարժվելու և ստեղծելու։
Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ։ Այն հասարակությունները, որոնք պաշտպանում են աշխատողի իրավունքները և խրախուսում արդար աշխատանքային հարաբերությունները, ունեն առավել կայուն տնտեսություն և ավելի բարեկեցիկ կյանք։

Կանգնած ենք կարևոր ընտրության առաջ՝ ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել։ Այդ ընտրության հիմքում պետք է լինի նաև մեր վերաբերմունքը աշխատանքի և աշխատող մարդու իրավունքների նկատմամբ։

Մենք պետք է հստակ գիտակցենք՝ աշխատող մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ թե ընտրություն է, այլ պարտադիր պայման՝ բարեկեցիկ, արժանապատիվ, արդար և ուժեղ պետություն ունենալու համար։

Նաիրի Սարգսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Իշխանական քարոզչամեքենան կեղծել է IRI-ի հաղորդած տվյալները

«Հրապարակ». Իշխանական քարոզչամեքենան կեղծել է IRI-ի հաղորդած տվյալները Wed, 27 May 2026 10:15:45 +0400 Սկիզբը՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով