Սա ասում եմ, որ չասեն՝ Ծառուկյանն ընկել է փողոց-փողոց, որ ինքը դառնա վարչապետ

Սա ասում եմ, որ չասեն՝ Ծառուկյանն ընկել է փողոց-փողոց, որ ինքը դառնա վարչապետ

Fri, 01 May 2026 15:24:49 +0400


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում քննադատել է ներկայիս կադրային քաղաքականությունը՝ նշելով, որ կան մարդիկ, ովքեր մինչ այդ պետական համակարգում որևէ փորձ չեն ունեցել, սակայն այսօր զբաղեցնում են բարձր պաշտոններ, այդ թվում՝ նախարարի կարգավիճակով։

Նրա խոսքով՝ նման անձինք նախկինում չեն զբաղվել կազմակերպչական աշխատանքով և չեն ունեցել կառավարման փորձ, ինչը, ըստ նրա, խնդիրներ է ստեղծում պետական կառավարման արդյունավետության տեսանկյունից։

Ծառուկյանը նաև անդրադարձել է վարչապետի թեմային՝ ընդգծելով, որ ինքը նման հավակնություններ չունի։ Նա նշել է, որ չի ձգտում զբաղեցնել վարչապետի պաշտոնը և պատրաստ է հրաժարվել այդ հնարավորությունից՝ շեշտելով, որ երկրին անհրաժեշտ է ապագային միտված ղեկավար։ Նրա կարծիքով՝ չպետք է ստեղծվի այնպիսի տպավորություն, թե ինքը քաղաքական ակտիվություն է ցուցաբերում վարչապետ դառնալու նպատակով։

«Ես դաժե ասում եմ՝ վարչապետ չեմ ուզում, հրաժարվում եմ, պետք է լինի ապագայի վարչապետ, որ չասեն՝ Ծառուկյանն ընկել է փողոց-փողոց, որ ինքը դառնա վարչապետ»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձմռանը ձյուն ուզես Փաշինյանից՝ ձրի չի տա․․․

Ձմռանը ձյուն ուզես Փաշինյանից՝ ձրի չի տա․․․ Mon, 27 Apr 2026 13:15:24 +0400 Այնքա՜ն պրիմիտիվ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով