Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Դիպլոմի միջուկն են մոռացել դնեն

Դիպլոմի միջուկն են մոռացել դնեն

Fri, 01 May 2026 17:15:59 +0400


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 30-ի արտահերթ նիստում որոշել է 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրված քաղաքական 8 ուժի 48 ժամ տալ՝ թերի փաստաթղթերը շտկելու համար։
Շտկված փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչեւ մայիսի 2-ը, ժամը 18։00-ն։ Այդ ուժերն են՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն, «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն , «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն: Առաջադրված կուսակցությունների/դաշինքների ընտրական ցուցակների գրանցումն իրականացվելու է մայիսի 3-ի արտահերթ նիստում։

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ թերություն է հայտնաբերել ԿԸՀ-ն «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած փաստաթղթերում: Խաչատրյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Մեր ներկայացրած փաստաթղթերում մեկ հոգու դիպլոմի միջուկը ընդամենը դրված չի եղել, ժամեր անց կավելացնենք այն և խնդիրը կշտկվի: Այլ որևէ խնդիր չի հայնաբերվել մեր փաստաթղթերում: Խոսքը 77 համարի միջուկն է եղել խնդիրը, եթե չեմ սխալվում: Ասեմ, որ սովետական տարիներին տրված դիպլոմների դեպքում միջուկների առկայությունը պարտադիր է, որպեսզի հայերենի իմացության հետ կապված խնդիր չառաջանա, բայց, օրինակ, Հայաստանի Հանրապետության բուհերի պարագայում չկա նման խնդիր: Ասեմ, որ ինչքանով ես եմ տեղյակ, բոլոր այն ուժերին, որոնց 48 ժամ ժամանակ են տվել, գրեթե նույն խնդիրն է հայտնաբերվել: Մեկ-երկուսինն է, որ այլ խնդիր է եղել, բայց մեծ մասի խնդիրները կապված են դիպլոմի միջուկի հետ, ինչ-որ մեկն էլ կարծեմ բանկային հաշվի հետ կապված խնդիրներ է ունեցել: Դրանք ընդամենը տեխնիկական խնդիրներ են, որոնք անպայման կշտկվեն, ամեն դեպքում, եթե անգամ տվյալ անձի դիպլոմի միջուկը չներկայացնենք էլ ԿԸՀ, ուղղակի նրա թեկնածությունն է կասեցվելու, ուրիշ ոչ մի խնդիր»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Արայիկ Ներսիսյանի հետ բացառում եմ եւ՛ կոալիցիա, եւ՛ ամեն ինչ

«Հրապարակ». Արայիկ Ներսիսյանի հետ բացառում եմ եւ՛ կոալիցիա, եւ՛ ամեն ինչ Sat, 10 Oct 2026 …