Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Ձեռք է բերել 140 հողամաս եւ իրեն հռչակել «Շվեյցարիայի թագավոր»

Ձեռք է բերել 140 հողամաս եւ իրեն հռչակել «Շվեյցարիայի թագավոր»

Fri, 01 May 2026 19:30:41 +0400


Շվեյցարիայում, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ Յոնաս Լուվիները, ով նաեւ հանդիսանում է Բուրգդորֆ քաղաքի քաղաքային վարչական խորհրդի անդամ, ողջ երկրում ձեռք է բերել 148 հողամաս, ապա իրեն հռչակել «թագավոր՛։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 2019 թվականին Յոնասը, ով հանդիսանում է շվեյցարացու եւ մարոկացու զավակ, ինքն իրեն թագադրել է, կարել տվել արքայական թիկնոց եւ զինվորական համազգեստ, ստեղծել սեփական շքանշանը եւ «կայսերական բանկը», իսկ իր բիզնես ընկերությունը անվանում է «կայսրություն»։ Բուրգդորֆում ունեցած իր տունն անվանում է պալատ։ Համաձայն տեղի մամուլում տեղ գտած հրապարակումների, նրա հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 117 հազար քառակուսի մետր։ Իսկ ինչպես է Լաուվիները կարողացել ձեռք բերել այդ հողամասերը։

Բանն այն է, որ շվեյցարական օրենսդրության համաձայն, այն հողամասերը, որոնք չունեն սեփականատեր եւ չեն օգտագործվում, այդ երկրի քաղաքացին կարող է ձեռք բերել՝ պարզապես համայնքային տեղական իշխանություններին դիմում ներկայացնելով։ Հենց այս օրենսդրական նորմի վրա հիմնվելով էլ Յուանսը դարձել է 148 հողամասի սեփականատեր՝ սիստեմատիկ կերպով ուսումնասիրելով բոլոր շրջաններում հողային վիճակը եւ «անտեր» հողամաս գտնելու դեպքում՝ այդ համայնքին դիմում ներկայացնելով։Լաուվիների այդ պահվածքը շվեյցարական հասարակությունում մեծ արձագանքի է արժանացել։ Կա նաեւ որոշակի հանրային պահանջ, որի համաձայն, իշխանությունները պետք է տեղերում ուժեղացնեն հողամասերի ձեռք բերման հետ կապված հսկողությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արմենի հայրենիքն իր ղեկավարը, հենց ինքը հռչակել են Ադրբեջան. Աբրահամյան

Արմենի հայրենիքն իր ղեկավարը, հենց ինքը հռչակել են Ադրբեջան. Աբրահամյան Wed, 23 Sep 2026 09:08:54 …