Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

Մեկ մարդ հիվանդանոցում է. մասսայական թունավորման հետքերով

Մեկ մարդ հիվանդանոցում է. մասսայական թունավորման հետքերով

Fri, 01 May 2026 20:45:40 +0400


Գրել էինք, որ օրեր առաջ մասսայական թունավորման դեպք է տեղի ունեցել Բյուրեղավան համայնքում։ Արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերից հետո խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ, հայտնել է ՀՎԿԱԿ-ը։

Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։

Բյուրեղավանի պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը Հրապարակի հետ զրույցում հայտնեց, որ մարդիկ դեռ ծորակի ջուրը չեն խմում կամ խմում են եռացնելուց հետո. «Մեկ մարդ շարունակում է ստացիոնար բուժում ստանալ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին էլ շատ քիչ, բայց կանչեր ստանում ենք։ Ուզում եմ շեշտել, որ ռոտավիրուսով վարակման դեպքեր ունեինք, բայց երեխաների շրջանում 1-2 դեպք էր։ Սա պայմանավորված է պատվաստումների հետ։ Ովքեր երեխաներին պատշաճ պատվաստել էին՝ չեն վարակվել։ Այս ընթացքում թունավորում ստացած քաղաքացիների թիվը շատ մեծ է եղել, հարյուրավոր մարդիկ են տուժել»,- ասաց նա։

Հարցին` ի՞նչ պայմաններում է ջուրը վարակվել, Վարդումյանը արձագանքեց. «Գլխավոր վարկածը կոյուղու հետ խառնվելն է, բայց կարող է նաև ջրանջատման ժամանակ անձրևաջրերը խառնված լինեն, բայց որ խմելու ջրից է եղել խնդիրը, դա հաստատվել է։ Այս պահին էլ բնակիչներին հորդորում ենք ջուրը միայն կենցաղում օգտագործեն։ Իրավական գործընթաց է սկսվել Վեոլիա Ջրի դեմ, տեսնենք ինչ կլինի։ Կարևորը համաճարակային իրավիճակը մարվել է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին․ Ֆրանսիայի դեսպանատուն

Որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին․ Ֆրանսիայի դեսպանատուն Sat, 18 Jul 2026 …