Հինգշաբթի , 28 Մայիսի 2026

Ընդունելությունն ու այցը «խառնել» է իրար

Ընդունելությունն ու այցը «խառնել» է իրար

Fri, 01 May 2026 21:15:53 +0400


Նիկոլ Փաշինյանի դասընկեր, ամուսնության քավոր Հայկ Ղալումյանը Տավուշի մարզպետ է նշանակվել 2021 թվականի ապրիլի 8-ին։

Նա 2025-ին որոշել էր քաղաքացիների ընդունելություն կատարել` ամեն ամիս մարզի մի համայնքում՝ Բերդում, Նոյեմբերյանում, Իջևանում և Դիլիջանում քաղաքացիներին ընդունել, լսել նրանց հուզող հարցերը, ըստ հնարավորի օգնել դրանց լուծմանը։ Տավուշի մարզպետարանը հրապարակել էր մարզի 4 համայնքներում քաղաքացիների ընդունելության օրերը։ Սակայն ամիսներ անց մարզպետ Ղալումյանը դադարեցրեց համայնքներում քաղաքացիների ընդունելությունները։

Այս տարվա ապրիլի 17-ին մարզպետին հարցում ենք արել․ «2026թ․ հունվար, փետրվար, մարտ ապրիլ ամիսներին՝ ո՞ր օրերին, մարզի ո՞ր համայնքներում եք դուք քաղաքացիների ընդունելություն կատարել, որ ընդունելությանը քանի քաղաքացի է մասնակցել»։

Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «2026թ․հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին ՀՀ Տավուշի մարզպետն այցելություն է կատարել մարզի 32 բնակավայրեր, որտեղ հանդիպել է քաղաքացիների հետ, քննարկել է նրանց հուզող հարցերը»։

Բայց խոսքն այցերի մասին չէր, մարզպետը միտումնավոր մարզի բնակավայրեր իր այցերը համայնքներում իրականացվող քաղաքացիների ընդունելության հետ է շփոթում, որովհետեւ ընդունելություն չի արել՝ չնայած խոստացել էր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». 53 տարվա դասախոսը դատի է տվել քոլեջի տնօրենի ԺՊ-ին

«Հրապարակ». 53 տարվա դասախոսը դատի է տվել քոլեջի տնօրենի ԺՊ-ին Wed, 27 May 2026 12:45:24 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով