Երեքշաբթի , 16 Հունիսի 2026

Ընդունելությունն ու այցը «խառնել» է իրար

Ընդունելությունն ու այցը «խառնել» է իրար

Fri, 01 May 2026 21:15:53 +0400


Նիկոլ Փաշինյանի դասընկեր, ամուսնության քավոր Հայկ Ղալումյանը Տավուշի մարզպետ է նշանակվել 2021 թվականի ապրիլի 8-ին։

Նա 2025-ին որոշել էր քաղաքացիների ընդունելություն կատարել` ամեն ամիս մարզի մի համայնքում՝ Բերդում, Նոյեմբերյանում, Իջևանում և Դիլիջանում քաղաքացիներին ընդունել, լսել նրանց հուզող հարցերը, ըստ հնարավորի օգնել դրանց լուծմանը։ Տավուշի մարզպետարանը հրապարակել էր մարզի 4 համայնքներում քաղաքացիների ընդունելության օրերը։ Սակայն ամիսներ անց մարզպետ Ղալումյանը դադարեցրեց համայնքներում քաղաքացիների ընդունելությունները։

Այս տարվա ապրիլի 17-ին մարզպետին հարցում ենք արել․ «2026թ․ հունվար, փետրվար, մարտ ապրիլ ամիսներին՝ ո՞ր օրերին, մարզի ո՞ր համայնքներում եք դուք քաղաքացիների ընդունելություն կատարել, որ ընդունելությանը քանի քաղաքացի է մասնակցել»։

Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «2026թ․հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին ՀՀ Տավուշի մարզպետն այցելություն է կատարել մարզի 32 բնակավայրեր, որտեղ հանդիպել է քաղաքացիների հետ, քննարկել է նրանց հուզող հարցերը»։

Բայց խոսքն այցերի մասին չէր, մարզպետը միտումնավոր մարզի բնակավայրեր իր այցերը համայնքներում իրականացվող քաղաքացիների ընդունելության հետ է շփոթում, որովհետեւ ընդունելություն չի արել՝ չնայած խոստացել էր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գործում էր համակարգված սխեմա․ Ընտրական գործընթացը ուղեկցվեց իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ

Գործում էր համակարգված սխեմա․ Ընտրական գործընթացը ուղեկցվեց իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ Mon, 08 …