«Դաունթոն աբբայությունը»․ պատմական սերիալ, որը պետք է անպայման դիտել
Fri, 01 May 2026 22:00:04 +0400

«Դաունթոն Աբբայությունը» բրիտանական պատմական դրամատիկ սերիալ է։ Ռեժիսորը Ջուլիան Ֆելոուզն է։ Առաջին անգամ ցուցադրվել է ITV-ով՝ 2010 թվականին եւ դարձել է մեր ժամանակների հեռուստատեսային բազմասերիանոց ամենանշանակալի նախագծերից մեկը։ Մինչ այժմ ստացել է ավելի քան 60 պատվավոր մրցանակ, այդ թվում՝ 15 «Էմմի»։ Սերիալում դեպքերը զարգանում են 20-րդ դարասկզբի Անգլիայում՝ սոցիալական եւ քաղաքական խորը փոփոխությունների ժամանակներում, որն ընդգրկում է Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած ժամանակները՝ մինչեւ միջպատերազմական շրջան։ Սերիալում առանձնակի կարեւորություն ունի Դաունթոն դղյակը, որը զարգացումների մեծ մասի թատերաբեմն է։ Իրականում Դաունթոն դղյակը Հայքլեր դղյակն է։ Սերիալում պատկերված է բրիտանական պատմության շրջադարձային պահերից մեկը, երբ ավանդական արիստոկրատական բրիտանական համակարգը սկսում է իր տեղը զիջել մոդերն հասարակությանը։
Շատ մասնագետներ կարծում են, որ «Դաունթոն աբբայությունը» ներկայացնում է վերնախավների ճգնաժամն ու դասական կառուցվածքի վերափոխումը։Սերիալում իշխան Գրենթհեմի ընտանիքի կենսակերպը եւ աշխարհը հակադրված է այդ ընտանիքի ծառայողների աշխարհին եւ կենցաղին։ Երկակի պատում, որը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես է գործում բրիտանական դասային համակարգը Սերիալը սկսում է Քրոուլի ընտանիքի ժառանգի՝ «Տիտանիկի» աղետի ժամանակ զոհվելով, ինչը ստեղծում է հակասություն, թե ով է ժառանգելու Քրոուլիների ունեցվածքն ու Գրեթնհեմի իշխան տիտղոսը։ Սա արդեն ցույց է տալիս հայրիշխանական ժառանգման համակարգի ճգնաժամը եւ բարձրացնում կանանց իրավահավասարության հարցը։ Առհասարակ՝ սերիալում կնոջ իրավունքների, դերի ու նշանակության էվոլյուցիային շատ է ուշադրություն դարձված։ Կանացի կերպարները՝ լեդի Մերիից մինչեւ սպասուհիներ, ներկայացնում են նոր սոցիալական իրավիճակի հանդեպ տարբեր մեկնաբանություններ։ Առաջին աշխարհամարտը ներկայացված է ոչ միայն որպես պատմական իրադարձություն կամ ֆոն, այլ նաեւ որպես սոցիալական փոփոխությունների կատալիզատոր։ Անցյալը ներկայացված է բավականին լավ գեղագիտական բաղադրիչներով, սակայն մի փոքր իդեալականացված։ Սա սերիալ է, որը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր սիրում են կտրվել առօրյա հոգսերից ու տեղափոխվել այլ միջավայր, այլ ժամանակաշրջան ու ապրել այլ իրավիճակներում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր