Նոր սկանդալ երկքաղաքացիության հետ կապված
Fri, 01 May 2026 22:15:54 +0400

Նիդեռլանդական ֆուտբոլում լուրջ սկանդալ է հասունանում․ երկքաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառով վտանգի տակ է հայտնվել տասնյակ հանդիպումների ճակատագրեր, և հնարավոր է՝ շուրջ 133 խաղ վերախաղարկվի։
Բանն այն է, որ մի շարք ֆուտբոլիստներ ստացել են Ինդոնեզիայի, Սուրինամի և Կաբո-Վերդեի քաղաքացիություն՝ այդ երկրների ազգային հավաքականներում հանդես գալու նպատակով։ Սակայն այդ քայլից հետո նրանք կորցրել են եվրոպական երկրի քաղաքացիությունը և պարտավոր էին աշխատանքի թույլտվություն ձևակերպել։ Պարզվել է, որ նման փաստաթղթեր նրանցից շատերը չունեն։
Խնդիրը բացահայտել է ՆԱԿ Բրեդա ակումբը։ Մարտին կայացած հանդիպումներից մեկում թիմը պարտվել էր Գոու Ըհեդ Իգլզին, որից հետո պահանջել էր վերախաղարկել խաղը։ Պատճառը մրցակցի կազմում հանդես եկած Դին Ջեյմսն էր, որը այդ պահին արդեն ստացել էր Ինդոնեզիայի քաղաքացիություն։
Լիգան մերժել է վերախաղարկման պահանջը, ինչից հետո ՆԱԿ-ը դիմել է դատարան։ Վերջնական որոշումը նախատեսվում է հրապարակել երկուշաբթի։ Եթե դատարանը բավարարի ակումբի պահանջը, ապա Էրեդիվիզիե առաջնությունում կարող են լուրջ փոփոխություններ լինել՝ իրավիճակը վերածվելով իսկկան ճգնաժամի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր