Երեքշաբթի , 18 Օգոստոսի 2026

Այսօր հայաստանյան օնլայն առևտրով զբաղվող տնտեսվարողների համար առավոտը բարին չէր

Այսօր հայաստանյան օնլայն առևտրով զբաղվող տնտեսվարողների համար առավոտը բարին չէր

Fri, 01 May 2026 22:24:11 +0400


Վայլդբերիսն և Օզոնը անժամկետ դադարեցրեցին Հայաստանից վաճառքները՝ առանց պատճառաբանության։ Այս հարթակները հնարավորություն էին ընձեռնում հայկական արտադրանքը արտահանելու համար, որը այս պահի դրությամբ այլևս չի գործում։

Օրեր առաջ «Միասնության Թևերի» տնտեսական ծրագրից խոսելիս ներկայացնում էի, որ մենք սպառող տնտեսությունից պետք է վերափոխենք արտահանող տնտեսության, սակայն ականատեսն ենք լինում հակառակ պրոցեսների, սահմանափակվում են նույնիսկ այն փոքր հնարավորությունները, որոնք կան։

Այս ամենը գործող իշխանության ապաշնորհ քաղաքականության արդյունքն է, երբ ի վիճակի չեն վարել բալանսավորված քաղաքականություն և չվնասելով առկա հնարավորությունները, ստեղծել նոր արտահանման մեխանիզմներ` դիվերսիֆիկացնելով շուկաները։

Ասելս այն է, որ «Միասնության Թևերի» ծրագրերի իրականացման արդյունքում կկանխվեն այս բոլոր ռիսկերը և նոր հնարավորություններ կստեղծվեն հայկական արտադրանքի արտահանման համար։

«Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Արմեն Եղիազարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխատանք, գիտելիք և նոր հնարավորություններ՝ Ամուլսարի համայնքների համար

Աշխատանք, գիտելիք և նոր հնարավորություններ՝ Ամուլսարի համայնքների համար Thu, 06 Aug 2026 13:20:55 +0400 Ամուլսարի …