Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Նոբելյան մրցանակակիր իրանցի Նարգիզին բանտից տեղափոխել են հիվանդանոց

Նոբելյան մրցանակակիր իրանցի Նարգիզին բանտից տեղափոխել են հիվանդանոց

Sat, 02 May 2026 09:30:19 +0400


Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին բանտից տեղափոխվել է հիվանդանոց՝ «առողջության աղետալի վատթարացումից» հետո, ասվում է նրա հիմնադրամի հայտարարության մեջ, որը մեջբերում է CNN-ը։

Մոհամմադիի ընտանիքը և կողմնակիցները շաբաթներ շարունակ Իրանի իշխանություններին կոչ են արել անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերել։

Մոհամմադիի հիմնադրամը հայտնել է, որ նա բանտից տեղափոխվել է Իրանի Զանջան նահանգի տեղական հիվանդանոց։ Մարտին հաղորդվել էր, որ Մոհամմադիի առողջական վիճակը վատթարացել է՝ ենթադրաբար սրտի կաթվածով, և նրան մերժել են մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել։

Մոհամմադին ձերբակալվել է 2025 թվականի դեկտեմբերին։ Փետրվարին 53-ամյա ակտիվիստը, որը պաշտպանում է կանանց իրավունքները, դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ «հավաքներին մասնակցելու և հանցագործություններ կատարելու դավադրության» համար, և ևս 18 ամսվա՝ քարոզչության համար։

Բացի այդ, բանտարկությունից հետո նրան կարգելվի երկու տարով լքել երկիրը․ Մոհամմադին ստիպված կլինի նույնքան ժամանակ ապրել Խուսֆ քաղաքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կալանավորին տարել են հիվանդանոց` 15 րոպեից հետ ուղարկել

Կալանավորին տարել են հիվանդանոց` 15 րոպեից հետ ուղարկել Thu, 01 Oct 2026 22:15:43 +0400 Վերջին …