Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Գյումրիում փողոցներ կփակվեն

Գյումրիում փողոցներ կփակվեն

Sat, 02 May 2026 14:30:14 +0400


Շիրակի մարզպետարանից հայտարարություն են արել, որ մայիսի 5֊ին Գյումրիում կայանալիք «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա» խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով, քաղաք այցելող բարձրաստիճան պաշտոնյաներով և մեծաթիվ հյուրերով պայմանավորված` քաղաքում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․

«Մայիսի 2-ից մինչև 5֊ը մասնակիորեն փակ են լինելու։

Հաղթանակի պողոտայի, Սպանդարյան փողոցի խաչմերուկից դեպի Վարդանանց հրապարակ տանող հատվածում գտնվող փողոցները։

Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող բոլոր մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գյումրիում ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման հետևանքների մասին

Գյումրիում ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման հետևանքների մասին Wed, 16 Sep 2026 11:55:30 +0400 ԱԺ Տարածքային …