Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Գերմանիայում ունեցած զորակազմի թվաքանակը կկրճատեն

Գերմանիայում ունեցած զորակազմի թվաքանակը կկրճատեն

Sat, 02 May 2026 18:30:57 +0400


ԱՄՆ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրաման է ստորագրել, որով Գերմանիայից դուրս են բերվում ամերիկյան 5 հազար զինվորականներ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի Հանրության հետ կապերի ղեկավար Շոն Պարնելը, ըստ Reuters-ի փոխանցման։ Զորքերի դուրս բերումը կավարտվի 6-12 ամսվա ընթացքում։

Հիշեցնենք, որ այդ հրամանին նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Միացյալ Նահանգները կարող է դուրս կրճատել Գերմանիայում ունեցած իր ռազմական ներկայությունը։ Պարնելը հավելել է, որ Պենտագոնը վերանայում է Եվրոպայում ունեցած իր ուժերը՝ այժմյան իրականությանը եւ պահանջներին համապատասխանեցնելով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջին անգամ անդրադարձել է կնոջ հետ ունեցած խնդիրների մասին խոսակցություններին

Առաջին անգամ անդրադարձել է կնոջ հետ ունեցած խնդիրների մասին խոսակցություններին Sat, 26 Sep 2026 23:15:54 …