8.6 միլիարդ դոլարի զենքի վաճառքի գործարք են հաստատել
Sat, 02 May 2026 20:30:06 +0400

Միացյալ Նահանգներում Պետդեպարտամենտը 8,6 միլիարդ դոլարի զենք զինամթերքի վաճառքի գործարք է հաստատել։ Գնորդները հիմնականում Մերձավոր Արեւելքից են։ Այս մասին տեղեկանում ենք Պետդեպի տարածած հայտարարությունից։ Մասնավորապես Իսրայելին վաճառվելու է 10 հազար հրթիռ՝ ընդհանուր արժեքը՝ 992,4 միլիոն դոլար։ Քաթարին բացի հրթիռներից, նաեւ վաճառվել է Patriot համակարգեր։
Ընդհանուր արժեքն այս դեպքում, կնքվելիք գործարքի, կազմել է 4,01 միլիարդ դոլար։ Արաբական Միացյալ Էմիրաթներն էլ մտադիր է գնել 147,6 միլիոն դոլարի զենք զինամթերք, մասնավորապես՝ 1,5 հազար APKWS համակարգեր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր