Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

Էլ ինչ պահանջներ է առաջ քաշում Ադրբեջանը, որի չկատարելը կարող է պատերազմի հանգեցնել

Էլ ինչ պահանջներ է առաջ քաշում Ադրբեջանը, որի չկատարելը կարող է պատերազմի հանգեցնել

Sun, 03 May 2026 00:05:17 +0400


Մահաբերի «խաղաղությունը»
——-
Մահաբերը փորձում է համոզել, որ եթե ինքը չվերարտադրվի, ապա կլինի պատերազմ։
Փորձենք այդ թեզի ռացիոնալ իմաստը հասկանալ։
Ադրբեջանը հասել է իր բոլոր նպատակներին.
– Արցախը հայաթափվել է,
– Մահաբերի կառավարությունը միջազգայնորեն պաշտոնապես ճանաչել է այդ փաստը,
– Արցախի ղեկավարները Բաքվում դատվել են,
– Պատերազմի բազմաթիվ հրամանատարներ, ամենայն հավանականությամբ Ադրբեջանի պահանջով կուլիսներում ձեռք բերված պայմանավորվածությունների, արդեն Հայաստանի կալանավայրերում են։
– Հայաստանի տարածքից, որպես ռազմատուգանք, լրացուցիչ տարածքներ են վերցրել, այդ թվում ռազմավարական բարձրունքները։
– Սյունիքի միջանցքն ԱՄՆ միջնորդությամբ հանձնվել է։
– Ընդդիմադիր ուժերը հասկանալով, թե ինչ ծուղակում է հայտնվել Հայաստանը, որևէ ռադիկալ պահանջներ առաջ չեն քաշում, եւ նույնպես խաղաղության ծրագրով են հանդես գալիս։
Հարց. էլ ինչ պահանջներ է առաջ քաշում Ադրբեջանը, որի չկատարելը կարող է պատերազմի հանգեցնել։ Պարզ է, որ Սահմանադրության փոփոխությունն ընդամենը պատրվակ է այլ նպատակների համար։

Այսքանից հետո նոր պահանջները կարող է նշանակել Հայաստանի պետականության փուլային լուծարումը։
Փաստորեն, Մահաբերը խոսելով խաղաղության իր ծրագրի մասին, իրականում խոսում է Ադրբեջանի հերթական պահանջները կատարելու մասին, ինչը Հայաստանի փուլային լուծարումն է նշանակում։

Ստեփան Դանիելյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԲ գերհզոր համակարգերը կարող են մարդկությանն աղետի հասցնել․ Նոբելյան մրցանակակիր

ԱԲ գերհզոր համակարգերը կարող են մարդկությանն աղետի հասցնել․ Նոբելյան մրցանակակիր Tue, 08 Sep 2026 18:00:04 …