Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

Հայաստանում ամենաթիրախավորվող հատվածն արցախցիներն են. Գեղամ Ստեփանյան

Հայաստանում ամենաթիրախավորվող հատվածն արցախցիներն են. Գեղամ Ստեփանյան

Sun, 03 May 2026 19:15:57 +0400


«Փախածներ, մնայիք կռվեիք, Արցախը բեռ էր. Հայաստանում ամենաթիրախավորվող հատվածն արցախցիներն են։ Սա ինչ–որ անհատի վատ փորձառության արդյունք չէ, այլ պետության վերևից ներքև իրականացվող քաղաքականություն, որի ամենավառ օրինակը մեզ բոլորիս հայտնի մետրոյի դեպքն է, որը բացահայտեց, թե ով է կանգնած այդ ատելության բուրգի գագաթնակետին, որտեղից է սնուցվում և ինչ նպատակով է արվում»,– «Հայաստանի ձայները» կոնֆերանսում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց նաև, որ վաղը Երևանում սպասվելիք գագաթնաժողովի ժամանակ խոսվելու է այս «անխաղաղ խաղաղության» մասին, բայց ինքը կուզեր մասնակցող եվրոպական երկրների պաշտոնյաններին հարցներ` իրենցից ո՞վ կուզեր, որ իր երկրի նկատմամբ էսպիսի խաղաղություն կիրառվեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անկարելի է միաժամանակ «պարել 2 հարսանիքում»

Անկարելի է միաժամանակ «պարել 2 հարսանիքում» Fri, 22 May 2026 15:15:36 +0400 Ռուսաստանի հետ հարաբերությունները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով