Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Sun, 03 May 2026 22:45:43 +0400


Մայիսի 3-ին՝ ժամը 14։11-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն՝ անշարժացնելով ոտքը, այնուհետև մոտ 200 մետր պատգարակով և մոտ 2 կմ փրկարարական ավտոմեքենայով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության մեքենային։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Երասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է Sat, 11 Jul 2026 21:15:03 +0400 …