Երկուշաբթի , 4 Մայիսի 2026

Միանգամից 3 խնդիր կլուծվի, եթե․․․

Միանգամից 3 խնդիր կլուծվի, եթե․․․

Mon, 04 May 2026 13:45:07 +0400


Ուզու՞մ եք պատմեմ, թե ինչպես կարող են իշխանություններն առաջիկա ընտրություններից առաջ միանգամից երեք հարց լուծել թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից գերեվարված հայերի հաշվին։
Սխեման հետևյալն է․

Հայկական կողմը՝ «թավշյա» իշխանությունների դեմքով, իբր դիմում է Էմանուել Մակրոնին, խնդրելով աջակցել Բաքվի բանտերում գտնվող հայերի վերադարձին։

Էմանուել Մակրոնը իբր համաձայնության է գալիս Իլհամ Ալիևի հետ, և վերջինս «մեծահոգաբար» վերադարձնում է Հայաստան մի քանի հայ պատանդների։ Այդպիսով միանգամից լուծվում է երեք խնդիր․

Հայաստանի իշխանությունները սկսում են ամեն քայլափոխի հայտարարել, որ հենց իրենք (Էմանուել Մակրոնի աջակցությամբ) վերադարձրեցին մեր տղաներին գերությունից։

Բարձրանում է Էմանուել Մակրոնի, հետևաբար նաև Եվրամիության հեղինակությունը՝ որպես իբր հայկական շահերի պաշտպան։
Իլհամ Ալիևը ներկայանում է որպես «խաղաղարար», ով «խաղաղ գործընթացի» շրջանակում գնացել է մարդասիրական քայլի։ Արձանագրենք, որ շատ վատ է, որ փորձում են մեզ «խաբել» մեր գերիների կյանքի ու առողջության հաշվին։
Լավ է այն, որ հնարավոր կլինի մերոնցից գոնե մի քանիսին դուրս բերել ադրբեջանական դժոխքից։

Ի դեպ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից, ամենայն հավանականությամբ, ոչ ոք չի վերադարձվի, քանի որ դա պետք չէ ոչ Էմանուել Մակրոնին, ոչ Իլհամ Ալիևին, ոչ էլ Նիկոլ Փաշինյանին։

Շատ իրատեսական սցենար եմ նկարագրում։ Մեկ անգամ եւս ընդգծեմ, որ մեր գերեվարված տղերքը պետք է օր առաջ վերադարձվեն։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա վնասում է ժողովրդավարության ընկալմանն ամբողջ աշխարհում

Սա վնասում է ժողովրդավարության ընկալմանն ամբողջ աշխարհում Mon, 04 May 2026 11:25:29 +0400 Երևանում՝ մարզահամերգային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով