Նեղուցում արգելափակված նավերը «կազատագրվեն»

Նեղուցում արգելափակված նավերը «կազատագրվեն»

Mon, 04 May 2026 18:30:19 +0400


Այսօր՝ մայիսի 4-ի առավոտյան, ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուցում այլ երկրների արգելափակված նավերի դուրս բերման գործողությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ սոցկայքի իր էջում հրապարակած գրառմամբ։ Թրամփը նշել է, որ ամբողջ աշխարհից երկրները խնդրել են Վաշինգտոնին՝ օգնել դուրս բերել իրենց նավերը արգելափակումից։ Ուշագրավ է այն, որ Թրամփն այդ գործողությունը իրականացնելու է իր իսկ բառերով ասած՝ «ի բարօրություն Իրանի, Միացյալ Նահանգների եւ Մերձավոր Արեւելքի»։

Գործողությունը կոչվելու է «Project Freedom»։ Այն համարվելու է որպես մարդասիրական ժեստ՝ արված հատկապես Իրանի, Միացյալ Նահանգների եւ Մերձավոր Արեւելքի երկրների կողմից։ Թրամփը շեշտել է, որ դա չափազանց անհրաժեշտ քայլ է, քանի որ արգելափակման մեջ հայտնված նավերի մեծ մասի մոտ վերջանում են սննդի, խմելու ջրի եւ այլ պաշարներ, որոնք անհրաժեշտ են անձնակազմերի համար։ ԱՄՆ նախագահը չի մոռացել նաեւ սպառնալ, որ եթե այդ հումանիտար գործողությանը խանգարեն, ապա Միացյալ Նահանգները կպատասխանի ուժային գործողությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի հետ բանակցություններում վերջնաժամկետներ չկան․ Դոնալդ Թրամփ

Իրանի հետ բանակցություններում վերջնաժամկետներ չկան․ Դոնալդ Թրամփ Thu, 07 May 2026 19:30:54 +0400 ԱՄՆ նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով