Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

Քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Tue, 05 May 2026 10:38:30 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Իտալիայի վարչապետը այս հայտարարությունն արել է Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մենք քննարկել ենք Հայաստանի հետ հարաբերությունները։ Ես վերահաստատել եմ Իտալիայի լիակատար աջակցությունը հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը արտացոլում է Միացյալ Նահանգների կողմից նախաձեռնված պատմական առաջընթացը։ Ես կարծում եմ, որ 2026 թվականը կարող է կարևոր տարի լինել այս առումով, քանի որ կարևոր է օգտագործել այս դինամիկ տարածաշրջանի ողջ ներուժը», – ընդգծել է Մելոնին։

Նա նշել է, որ երկու ղեկավարները նաև ընդգծել են Ադրբեջանի և Եվրամիության միջև երկխոսության ամրապնդման կարևորությունը։

«Էներգետիկան և տրանսպորտը, անկասկած, երկու ոլորտներ են, որոնցում Եվրոպան կարող է և պետք է ավելի նշանակալի դեր խաղա։ Սա կապահովի ներդրումային աջակցությունը և Ադրբեջանի ավելի խորը ինտեգրումը էներգետիկ ցանցերին և միջազգային տրանսպորտային ուղիներին», – հայտարարել է Իտալիայի վարչապետը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան խոստովանում է՝ Հայաստանի հետ անկեղծ սեր ու հատուկ հարաբերություններ կան

Մոսկվան խոստովանում է՝ Հայաստանի հետ անկեղծ սեր ու հատուկ հարաբերություններ կան Mon, 13 Jul 2026 …