Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Մարդու օրգանիզմի հյուսվածքները փոխպատվաստել են կապիկին

Մարդու օրգանիզմի հյուսվածքները փոխպատվաստել են կապիկին

Sat, 03 Oct 2026 20:30:10 +0400


Ճապոնացի գիտնականները մարդկային հիպոֆիզի հյուսվածքները, որոնք աճեցվել են մարդկային ցողունային բջիջներից՝ լաբորատոր պայմաններում, փոխպատվաստել են մակակա տեսակի կապիկին։ Վիրահատությունից հետո, կենդանու օրգանիզմում բարձրացել են այն հորմոնների պարունակության քանակը, որոնք կարգավորում են կորտիզոլի արտազատումը։ Գիտական փորձն իրականացվել է Նագոյայի համալսարանում։

Նախապես գիտնականները վիրահատական ճանապարհով հեռացրել են մակակա տեսակի կապկի հիպոֆիզի հյուսվածքները։ Ապա արդեն կատարել են փոխպատվաստումը։ Վերջնարդյունքում նաեւ նկատել են, որ կենդանու մոտ հորմոնալ պակասորդի պատճառով սկսված քաշի կորուստը կանգ է առել։ Գիտափորձը դեռեւս նախնական բնույթ ունի, քանի որ կենդանու իմունային համակարգը մերժում է մարդկային ծագման հյուսվածքը։ Ու հիմա գիտնականներն աշխատում են այն ուղղությամբ, հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր այդ իմունային մերժումը ճնշել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության»

«Դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության» Thu, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով