Շվեյցարիայում քննարկել են արցախցիների վերադարձի և հրատապ հումանիտար խնդիրները

Շվեյցարիայում քննարկել են արցախցիների վերադարձի և հրատապ հումանիտար խնդիրները

Tue, 05 May 2026 10:35:25 +0400


ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբը Շվեյցարիայում քննարկել է արցախցիների վերադարձի և հրատապ հումանիտար խնդիրները

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակության հետ համատեղ, աշխատանքային այցով գտնվում էր Շվեյցարիայում։ Պատկան միջազգային մարդասիրական կառույցների հետ հանդիպումների առանցքում արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի ապահովումն ու տարածաշրջանային հումանիտար ճգնաժամի հաղթահարումն էին։ Մասնավորապես, քննարկվել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու վանդալիզմը կանխելու հրատապ հարցերը։

Ապրիլի 30-ին Շվեյցարիայի դաշնային խորհրդարանում կայացել է Արցախին նվիրված միջոցառում՝ շվեյցարացի խորհրդարանականների, փորձագետների, հայկական համայնքի և «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բացման խոսքով հանդես են եկել «Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն հանուն Լեռնային Ղարաբաղի» հանձնախմբի համանախագահներ, պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը։ Խստորեն դատապարտելով միջազգային հանրության անգործությունն արցախահայության էթնիկ զտման ժամանակ՝ պատգամավոր Ֆոնտոբելն ընդգծել է. «Շվեյցարիան ունի համապատասխան փորձագիտական ներուժ, ավանդույթներ և վստահություն՝ նման խաղաղ գործընթաց հնարավոր դարձնելու համար, և դա ստանձնելը մեր պարտքն է»։

Հայկական կողմից ելույթներ են ունեցել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ինչպես նաև Հանձնախմբի անդամներ Արմինե Ալեքսանյանը, Գառնիկ Քերքոնյանը և Մարիո Նալբանդյանը։ Պատվիրակության անդամները ներկաներին են փոխանցել արցախահայության ներկայիս կացությունը՝ շեշտելով հայրենիք հավաքական և արժանապատիվ վերադարձի կենսական կարևորությունը։

Ամփոփելով այցը՝ հայկական պատվիրակությունը վերահաստատել է միասնական դիրքորոշումը. Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց բնօրրան, իսկ հակամարտությունը չի ստացել արդարացի՝ միջազգային իրավունքի վրա հիմնված լուծում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

41 րոպե ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

56 րոպե ago

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը Thu, 05…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում Thu, 05 Nov…

1 ժամ ago

Միակ «գործիքը»

Միակ «գործիքը» Thu, 05 Nov 2026 09:00:56 +0400 Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ…

1 ժամ ago

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան Thu, 05 Nov 2026 08:54:16 +0400 Երեկ Հայաստանյան առաջատար քաղաքական…

2 ժամ ago