Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Փաշինյանը վստահ չէ, որ ԵՄ-ում Հայաստանին կընդունեն

Փաշինյանը վստահ չէ, որ ԵՄ-ում Հայաստանին կընդունեն

Tue, 05 May 2026 12:35:40 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեռևս հստակ չէ՝ արդյոք Եվրոպական Միությունը պատրաստ կլինի ընդունել Հայաստանին իր կազմի մեջ։

Այս մասին նա խոսել է համատեղ ասուլիսի ընթացքում՝ Անտոնիու Կոշտաի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Փաշինյանի խոսքով՝ հնարավոր են երկու սցենարներ՝ կամ Հայաստանը կընդունվի Եվրամիություն, կամ էլ կառույցը կարող է որոշել ընդհանրապես դադարեցնել ընդլայնման գործընթացը։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին իր համար կլինի դրական և ցանկալի զարգացում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ նույնիսկ անդամակցություն չլինելու դեպքում երկիրը կարող է շահել՝ շարժվելով եվրոպական չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը՝ ԵԱՏՄ-ի վճարո՞ղ, թե՞ շահառու․ Փաշինյանը ներկայացրեց նոր տվյալներ

Հայաստանը՝ ԵԱՏՄ-ի վճարո՞ղ, թե՞ շահառու․ Փաշինյանը ներկայացրեց նոր տվյալներ Fri, 07 Aug 2026 10:47:59 +0400 …