Կրակոցներ Սպիտան տան մոտակայքում․ կան տուժածներ
Tue, 05 May 2026 17:30:48 +0400

Առնվազն երկու մարդ է տուժել երկուշաբթի՝ մայիսի 4-ին, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտան տան մոտակայքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետական վերնախավի անվտանգությունն ապահովող Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալ Մեթյու Քվինին։
Համաձայն հաղորդման, Գաղտնի ծառայության՝ քաղաքացիական համազգեստով աշխատակիցները Ազգային մոլի մոտ անցորդներից մեկի մոտ նկատել են հրազեն։ Ազգային մոլը գտնվում է Վաշինգտոնի կենտրոնական բուլվարում՝ Սպիտակ տանից՝ հինգ րոպե քայլելով հեռավորության վրա։ Երբ փորձել են կոնտակտ հաստատել՝ անծանոթը փորձել է փախուստի դիմել եւ թաքնվել։ Ապա եւ սկսել է կրակել իրավապահների վրա։ Վերջիններս էլ պատասխան կրակ են բացել։ Տղամարդը հրազենային վիրավորում է ստացել եւ ներկայումս գտնվում է հիվանդանոցում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հրաձգության ընթացքում մոտակայքում եղած մի դեռահաս եւս տուժել է։ Դեռահասի կյանքին վտանգ չի սպառնում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր