Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

«Աշխարհում նիստերի ժամանակ մարդիկ մահանում են»

«Աշխարհում նիստերի ժամանակ մարդիկ մահանում են»

Tue, 05 May 2026 17:41:06 +0400


Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեկնաբանել է դատական նիստերի ընթացքում արձանագրված մահվան դեպքերը՝ դրանք գնահատելով որպես բացառիկ, բայց հնարավոր իրավիճակներ։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ նման դեպքեր արձանագրվել են նաև միջազգային պրակտիկայում, և նույնիսկ այդ թեմայով մասնագիտական դասընթացներ են անցկացվել։

Անդրադառնալով կոնկրետ հարցին, թե իր նախագահությամբ դատական նիստի ընթացքում մարդ է մահացել, Մարտիրոսյանը հաստատել է, որ նման դեպք իսկապես եղել է։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ արձանագրվել է երկու դեպք՝ մեկը՝ նիստի ընթացքում, մյուսը՝ վարույթի շրջանակում։

Դատավորը հավելել է, որ մահացած անձինք ունեցել են առողջական խնդիրներ, և հենց դրանց հետևանքով է տեղի ունեցել մահը։

«Աշխարհում նիստերի ժամանակ մարդիկ մահանում են»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

2026 թվականի յոթ ամիսների ընթացքում 30 զինվոր է մահացել

2026 թվականի յոթ ամիսների ընթացքում 30 զինվոր է մահացել Thu, 23 Jul 2026 18:46:28 +0400 …