Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

«Մարդ գիտեմ, որ մեկ օրվա ընթացքում 1 մլն դոլարի խաղադրույք է արել ու պարտվել»

«Մարդ գիտեմ, որ մեկ օրվա ընթացքում 1 մլն դոլարի խաղադրույք է արել ու պարտվել»

Tue, 05 May 2026 17:45:42 +0400


Ազգային ժողովում օնլայն խաղատների գործունեության սահմանափակման թեման կրկին հայտնվել է քննարկման կենտրոնում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը իր ելույթում ընդգծել է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը այս հարցում ընդհանուր դիրքորոշում ունեն, սակայն գործնական լուծումներ մինչ այժմ չեն տրվել։

Պատգամավորը հիշեցրել է, որ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում էր սահմանափակել քաղաքացիների խաղադրույքները՝ թույլատրելով դրանց վրա ծախսել առավելագույնը եկամտի 20 տոկոսը։ Սակայն, նրա խոսքով, կառավարությունը չի ընդունել այս մոտեցումը՝ հիմնավորելով, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքնուրույն վերահսկի իր վարքը։ Խամոյանը հակադարձել է՝ նշելով, որ խաղամոլության մեջ ներգրավված անձը հաճախ անկարող է ինքն իրեն վերահսկել՝ թե՛ վարքագծի, թե՛ ֆինանսների առումով։

Նա ներկայացրել է մի շարք օրինակներ՝ ընդգծելու խնդրի լրջությունը․ մարդիկ, որոնք մեծ գումարներ են կորցրել խաղադրույքներում, հայտնվել են ծանր սոցիալական վիճակում։ Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ մարդիկ մեկ օրում կորցրել են հազարավոր,միլիոնավոր դոլարներ, իսկ որոշները խաղադրույքներ են կատարել անգամ ուրիշների վստահված գումարներով։

«Ես կին գիտեմ, ով ծնողկոմիտեի գումարներով խաղադրույքներ է արել, մարդ գիտեմ, ով մեկ օրվա ընթացքում 1 մլն դոլարի խաղադրույք է արել ու պարտվել է»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով