Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Տնօրեն են նշանակել, բայց բանատեղ չեն դնում

Տնօրեն են նշանակել, բայց բանատեղ չեն դնում

Tue, 05 May 2026 20:45:14 +0400


Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Մեզ պատմեցին, որ թեև Մակրոնի այցի ողջ ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանը շրջել է նրանց հետ, ավելի շուտ` նրանց հետեւից, սակայն Մակրոնի հետ որևէ շփում չի ստացվել։ Մակրոնը թանգարան չի այցելել, սակայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հյուրերի հուշամատյանում գրառում է կատարել։ Նրան ուղեկցել են ՀՀ նախագահը, քաղաքապետն ու նախարարը:

Ի դեպ, այցի մասին հաղորդագրություններ են տարածել եւ ԿԳՄՍ նախարարությունը, և Ցեղասպանության թանգարանը։ Հատկանշական է, որ ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ անգամ չի հիշատակվել Հրաչյա Թաշչյանի անունը։ Տեքստում հիշատակվել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունները։ Իսկ թանգարանի տեքստում հիշատակել են իրենց տնօրեն Հրաչյա Թաշչյանի անունը։

Ավելի վաղ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն էր Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ շրջել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ծանոթանալու շինարարական ածխատանքներին, սակայն ողջ ընթացքում իր հետ շրջող նախկին օգնական Թաշչյանի հետ որևէ բառ չի փոխանակել։

Հիշեցնենք, որ ՀՑԹԻ նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին հենց Ժաննա Անդրեասյանն էր Նիկոլ Փաշինյանի պահանջով հորդորել աշխատանքից ազատման դիմում գրել՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու համար։ Հատկանշական է, որ Վենսի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները նրան չէին ուղեկցում, ուղեկցում էր միայն տնօրենը, որի համար ճակատագրական եղավ այդ ուղեկցումը: Իսկ Մակրոնի դեպքում, փաստորեն, բավականին պատկառելի խմբով են ուղեկցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախագահականում միմյանց պարգևատրել են. Մատուցվել է պետական ընթրիք

Նախագահականում միմյանց պարգևատրել են. Մատուցվել է պետական ընթրիք Tue, 05 May 2026 01:17:44 +0400 ՀՀ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով