Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Նոր՝ ավելի մեծ մաքսատուրքեր են սահմանում

Նոր՝ ավելի մեծ մաքսատուրքեր են սահմանում

Tue, 05 May 2026 22:00:54 +0400


Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է նախկինից ավելի բարձր տոկոսադրույքներով մաքսատուրքեր սահմանել ներկրվող ապրանքների նկատմամբ՝ չնայած նրան, որ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում էր կայացրել, որ նման պրոտեկցիոնիստական քայլերը լիազորությունների վերազանցում են եւ հակասում են Սահմանադրությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք այլ ճանապարհներ էլ ունենք մաքսատուրքեր սահմանելու, քան մինչեւ հիմա արել ենք»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ ելույթ ունենալով։ Թրամփը այդ տարբերակը համարել է ավելի հզոր եւ ազդեցիկ, ավելի ստուգված եւ գործող, թեեւ՝ ավելի բարդ։

Թրամփն ասել է, որ ինքը նախընտրում է, որ ամեն բան լինի հնարավորինս պարզ, որքան դա հնարավոր է։ Սակայն նաեւ՝ չի ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե Գերագույն դատարանի որոշումից հետո մաքսատուրքերի գործիքը վարչակազմը չի կիրառելու։ «Մաքսատուրքերն իրականում ավելի բարձր են լինելու»,- շեշտել է ԱՄՆ նախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պարզվեց՝ Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը․ Աշոտյան

Պարզվեց՝ Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը․ Աշոտյան Tue, 05 May 2026 13:25:21 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով