Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Համայնքապետի սիրտը մարզպետի պաշտոն է ուզում

Համայնքապետի սիրտը մարզպետի պաշտոն է ուզում

Tue, 05 May 2026 21:45:16 +0400


Դիլիջան քաղաքից մեր աղբյուրը հայտնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանn իր մտերիմների մոտ հայտարարել է, որ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո ինքը Տավուշի մարզպետ է նշանակվելու:

Դա ասել է, որպեսզի իր մտերիմներն ավելի եռանդով աշխատեն ՔՊ-ին քվեներ ապահովելու համար։ Սակայն շատ քիչ հավանական է, որ Դիլիջանի համայնքապետի ցանկությունն իրականություն դառնա, անգամ եթե ՔՊ-ն նորից իշխանություն կարողանա ստանալ:

Ոչ ոք չի մոռացել, որ նա իր կենսագրության մեջ սեռի դիմաց գրել էր «արու»։ Իսկ 2018-ից առաջ ընդամենը բենզին եւ շինանյութ էր ապահովում գործարարներին` ընտանեկան խանութ ունեին եւ բենզալցակայան, դրանով էր զբաղվում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կենտրոնի թաղապետի ֆեյսբուքյան ակտիվությունն ու չստացված թրոլինգը

Կենտրոնի թաղապետի ֆեյսբուքյան ակտիվությունն ու չստացված թրոլինգը Tue, 05 May 2026 23:15:01 +0400 Երևանի Կենտրոն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով