Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Մանր վրեժ

Մանր վրեժ

Tue, 07 Jul 2026 09:00:03 +0400


Գագիկ Ծառուկյանի հանդեպ Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռնարկած հարձակումն առաջինը չէ: Շատերը հիշում են 2015 թվականի դեպքերը, երբ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը, հանդես գալով ՀՀԿ խորհրդի նիստում, Ծառուկյանին կոչեց չարիք եւ հայտարարեց, որ նա պետք է դուրս գա քաղաքականությունից: Նույն օրը ԱԱԾ սպեցնազը շրջափակեց Ծառուկյանի տունը, իսկ ՀՀԿ վերնախավը, իրար հերթ չտալով, վիրավորում էին նրան, ապա ստուգումներ սկսվեցին նրա ընկերություններում: Այնպես որ, պատմությունը կրկնվում է, եւ ձեռագիրն էլ նույնն է, ուղղակի այն ժամանակ ընտրության հնարավորություն էին տալիս իրենց «թիրախին»` պայքարել ու նստել կամ դուրս գալ քաղաքականությունից եւ շարունակել բիզնեսով զբաղվել:

Փաշինյանն այլընտրանք չի առաջարկում եւ քաղաքական հետապնդումներն էլ քողարկված չի անում, այլ՝ բացահայտորեն, իրավապահ համակարգը դաժանաբար շահագործելով, Ծառուկյանի ողջ բիզնես կայսրությունը փլուզելով: Նա, որ ամբողջ օրը համակարգչի առաջ քարոզում է հարկերը վճարել եւ անգամ 100 դրամանոց ապրանքի ՀԴՄ կտրոնը պահանջել, որ տնտեսվարողները հարկերը չթաքցնեն` վճարեն, իր իսկ հրահանգով` ոչնչացնում է ամենախոշոր հարկատուներից մեկին եւ բյուջեն զրկում է միլիարդների հարկերից: Իր քմահաճույքների ու վրեժխնդրության հողի վրա` հազարավոր մարդկանց աշխատատեղ է փակում, ապրուստի միջոցներից զրկում: Այսպիսի անթաքույց հակապետական գործունեություն` հենց առաջին դեմքի կողմից, երեւի մարդկության պատմությունը դեռ չի տեսել: Իսկ ո՞րն է Ծառուկյանի մեղքը: Այո, նա համարձակվել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Բայց կարծում եմ՝ էականը նրա արտահայտությունն էր. «Եթե ապացուցվի՝ շպիոն եմ, թող ինձ գնդակահարեն, եթե՝ ոչ, ասողը թող գա, իմ որձ առյուծների վանդակը մտնի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները Mon, 06 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով