Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում

Tue, 05 May 2026 21:43:07 +0400


Վեդի քաղաքում երեխաներին առնչվող դեպքի վերաբերյալ վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում շրջանառվում են տարբեր հրապարակումներ։

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դեպքի առնչությամբ տեղեկատվությունը և ևս մեկ անգամ շեշտում է, որ երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է և ենթակա է պատշաճ իրավական գնահատականի։ Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն և այդ առումով նաև պատշաճ հանրային հաղորդակցություն։

Միաժամանակ, պաշտպանն ընդգծում է, որ նման զգայուն իրավիճակներում երեխային վերաբերող նույնականացնող տվյալների հրապարակումը, այդ թվում՝ դպրոցի, առողջական վիճակի կամ զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ, և այլ ուղղակի կամ անուղղակի նույնականացման հնարավորություն ստեղծող տեղեկությունների տարածումը, չեն բխում երեխայի լավագույն շահից և կարող են վնասել երեխային։

Հատկապես բռնության դեպքերի համատեքստում երեխային վերաբերող հրապարակումները պետք է իրականացվեն այնպես, որ դրանց արդյունքում երեխան չհայտնվի առավել անպաշտպան և խոցելի վիճակում։

Պաշտպանը շեշտում է՝ երեխային առնչվող նյութերի լուսաբանումը պետք է իրականացվի «մի՛ վնասիր» սկզբունքի, պատասխանատու լրագրության կանոնների պահպանմամբ՝ լիարժեք կերպով ապահովելով երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը, հատուկ կարևորելով հրապարակումների պատրաստման հարցում զգոնության և նրբանկատության ցուցաբերումը։

Սույն դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԻՊ մանդատի շրջանակում իրականացվում է ուսումնասիրություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փլատակներից դուրս են բերել 33 ողջ մարդու

Փլատակներից դուրս են բերել 33 ողջ մարդու Mon, 29 Jun 2026 13:30:07 +0400 Վենեսուելայում տեղի …