Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Դատարանը հայտնի երգչուհուն մեղավոր է ճանաչել

Դատարանը հայտնի երգչուհուն մեղավոր է ճանաչել

Tue, 05 May 2026 22:30:01 +0400


Ամերիկյան դատարանը մեղավոր է ճանաչել հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսին՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեջ։ Իր հերթին՝ երգչուհին գործարք է կնքել՝ ընդունելով մեղավորությունը։ Դա թույլ է տալիս նրան խուսափել ազատազրկումից։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Ուշագրավ է այն, որ դատական նիստին երգչուհին չէր ներկայացել։ Նրան նշանակվել է 12 ամիս պայմանական պատիժ, նաեւ՝ երեք ամսվա պարտադիր բուժման կուրս, որի նպատակը հոգեմետ դեղամիջոցներից կախվածությունից ազատվելն է։ Նաեւ՝ տուգանք՝ 571 դոլարի չափով։

Հիշեցնենք, որ նրան Կալիֆորնիայի Վենտուրայի շրջանային ոստիկանները ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար բռնել էին մարտի 4-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երիտասարդները կարդացին կառավարության դատավճիռը

Երիտասարդները կարդացին կառավարության դատավճիռը Wed, 11 Nov 2026 18:45:13 +0400 Երբեք Նիկոլ Փաշինյանին այդքան գույնը …